FAQ

10 Հուլիսի, 2021

Ինչպե՞ս կարելի է աջակցել:

Դուք կարող եք տրամադրել ֆինանսական օգնություն՝ նվիրատվություններ անելով մեր ծրագրերին կամ նախագծերին կայքում հասանելի տարբերակներով։ Կարող եք բեռնել բանկային ռեկվիզիտները և նվիրատվություններ կատարել՝ փոխանցելով հաշվեհամարին։ Հիմնադրամի գործունեությանը կարող եք աջակցել նաև՝ դառնալով կամավոր։

(0) (0)

Ինչպե՞ս ստանալ օգնություն։

Օգնություն ստանալու համար անհրաժեշտ է լրացնել կայքում տեղադրված հայտը կամ ուղարկել էլեկտրոնային նամակ [email protected] հասցեին՝ մանրամասն նկարագրելով Ձեր խնդիրը կամ խնդրանքը։ Դիմումին, ինչպես նաև նամակին խնդրում ենք կցել հաստատող համապատասխան փաստաթղթերը: Հոգաբարձուների խորհրդի անդամները, ուսումնասիրելով Ձեր հայտը, որոշում կկայացնեն՝ հիմնադրամի կանոնադրությանը համապատասխան:

(0) (0)

Ինչպե՞ս դառնալ կամավոր։

Դուք կարող եք դառնալ հիմնադրամի կամավոր՝ լրացնելով հայտը կայքում կամ գրելով [email protected] էլ․ հասցեին։ Ձեզ հետ կապ կհաստատեն մեր համակարգողները և կհրավիրեն հարցազրույցի, ինչից հետո որոշում կկայացվի համագործակցության վերաբերյալ։

(0) (0)

Արդյո՞ք հաշվետվություններում նշվում են նվիրատուների տվյալները։

Նվիրատուների վերաբերյալ տեղեկատվությունը անհրաժեշտ է՝ իմանալու համար արդյո՞ք կատարված նվիրատվությունը հաջողվել է, թե ոչ: Այդ պատճառով մենք հրապարակում ենք նվիրատուների անուններն ու ազգանունները։ Սակայն, եթե Դուք չեք ցանկանում, որ Ձեր անունը հրապարակվի, կայքում՝ նվիրատվություն կատարելիս, ձևաթղթում ընտրեք «անանուն» տարբերակը։
Եթե նվիրատվությունը կատարել եք օֆլայն և ցանկանում եք պահպանել գաղտնիությունը, անհրաժեշտ է նամակ ուղարկել [email protected] էլ․ հասցեին։

(0) (0)

Ինչո՞ւ չեն նշվում շահառուների անձնական տվյալները։

Ոչ բոլոր շահառուներն են պատրաստ և հնարավորություն ունեն շփվելու բարերարների հետ։ Նախքան հանդիպումը մեզ անհրաժեշտ է ճշտել՝ արդյոք նրանք ցանկություն ունեն հանդիպել որևէ մեկին։ Համաձայնությունը ստանալուց հետո միայն կարելի է կազմակերպել երկու կողմերի հանդիպումը ։
Այնուամենայնիվ, մենք պատասխանատվություն ենք կրում միայն հիմնադրամի հաշվեհամարներին փոխանցված միջոցների համար։ Եթե դրամական միջոցները փոխանցվում են անձնական հաշիվներին, ընտանիքին կամ անհատ մարդուն, մենք չենք կարող որևէ կերպ երաշխավորել, որ դրանք կծառայեն նպատակին։

(0) (0)

Ինչպե՞ս են ընտրվում այն մարդիկ, որոնց աջակցում է հիմնադրամը։

Հիմնադրամն օգնում է ինչպես անհատներին և ընտանիքներին, այնպես էլ ոչ առևտրային կազմակերպություններին։ Մեր գործունեությունը սահմանափակված է հիմնադրամի կանոնադրությունում սահմանված շահառուների շրջանակով։ Ստացված հայտն անցնում է մանրակրկիտ ստուգում կանոնադրությամբ սահմանված պահանջներին համապատասխանելու վերաբերյալ, ինչից հետո հոգաբարձուների խորհրդի անդամները նիստում որոշում են կայացնում աջակցության վերաբերյալ։

(0) (0)

Ինչպե՞ս կատարել առձեռն նվիրատվություն։

Եթե Դուք չունեք հնարավորություն կամ ցանկություն կատարել նվիրատվություն կայքի միջոցով, կարող եք բեռնել բանկային ռեկվիզիտները հետևյալ հղումով՝ https://akunq.org/wp-content/uploads/2020/05/AKUNQ-Bank-Details.pdf ։ Նվիրատվությունը հաշվեհամարին փոխանցեք բանկում կամ Ձեզ հարմար այլ տարբերակով։

(0) (0)
   Կիսվիր